Asekose.am-ը մեկնարկում է բլից հարցերի շարք: Առաջինը հարցերին պատասխանել է դերասանուհի Մերի Մակարյանը:
– Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:
– Այն ամենը, ինչ կա իմ կյանքում, ձեռքբերում է, իսկ ձախողում չունեմ:
– Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:
– Դա իմ ձեռքերում չէ, իսկ եթե ես դրա հնարավորոթյունն ունենայի, թերևս, կյանքիս ընթացքից ոչինչ չէի փոխի: Ամեն ինչ ինձ մոտ լավ է:
– Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:
– Հումորով, հոգատար, նվիրվող:
– Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:
– Ապրել առանց ձևականությունների:
– Վերջին անգամ ե՞րբ և ո՞ւմ եք ասել` կներես:
– Անընդհատ ասում եմ:
– Վերջին անգամ ե՞րբ և ո՞ւմ եք ասել` սիրում եմ:
– Չեմ կարող ասել, գաղտնիք է (ծիծաղում է):
– Հայտնի տղամարդ, ով Ձեզ հիացնում է:
– Դերասան Արա Դեղտրիկյանը իր մարդ տեսակով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: