
ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 53-ամյա Գրիգոր Մկրտչյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
53-ամյա տղամարդու գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել Ոստիկանության Շենգավիթի բաժին կամ զանգահարել 1-02, 010 42-02-02: