Ամալ Քլունիին երեխաների հետ նկատել են Նյու Յորքում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամալ Քլունիին երեխաների հետ նկատել են Նյու Յորքում

Ամալ և Ջորջ Քլունիների երեխաները՝ Էլան և Ալեքսանդրը, հազվադեպ են հայտնվում պապարացիների տեսախցիկների առջև: Նրանց հաջողվել է լուսանկարել իրենց մոր հետ Նյու Յորքում հյուրանոցից դուրս գալիս:

Քլունի ընտանիքը ժամանել է Նյու-Յորք, մասնավորապես, ՄԱԿ-ի կազմակերպած միջոցառմանը մասնակցելու համար, որին ներկա են եղել նաև Ջորջի ծնողները՝ Նինան և Նիկը:

Ամուսինները միշտ ճանապարհորդում են երեխաների հետ, և այս անգամը բացառություն չէր, նրանք կանգ են առել Նյու Յորքի կենտրոնի հյուրանոցներից մեկում: Ամալին երեխաների հետ լուսանկարել են հյուրանոցից դեպի մեքենա ճանապարհին:

Նա կրել է սև շալվար, բարձր երկարաճիտք կոշիկներ, ընձառյուծի պրինտով վերարկու և սև գլխարկ: Երեխաները նույնպես շատ ոճային են եղել՝ ջինսեր, սպորտային կոշիկներ և տաք բաճկոններ, իսկ Էլան կրել է նաև սպիտակ մեծ փոմփոլիկով գլխարկ և նույն գույնի շարֆ:

Նայելով Քլունիների երեխաներին չի կարելի չնկատել նրանց ակնհայտ նմանությունը ծնողներին: Մեկ տարի առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ Քլունին երեխաների մասին ասել է. «Էլան շատ նրբագեղ է, մեծ գեղեցիկ աչքեր ունի: Ընդհանրապես, նա նման է Ամալին: Ալեքսանդրը մեկ ու կես կիլոգրամ ավելի է, քան իր քույրը: Նա միշտ ամենաբարձրն է ծիծաղում և դա ինձ զվարճացնում է»:

1in.am