Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Зограб Мнацаканян представил собеседнику позицию Армении по урегулированию нагорно-карабахского конфликта, подчеркнув, что главные заинтересованные в урегулировании – люди, и в основе конфликта лежит обеспечение их безопасности.
Սա ի՞նչ է նշանակում. այսինքն անկախության խնդիրը փակվե՞լ է:
Անկախությունը և մարդկանց անվտանգությունը տարբեր հասկացություններ են: Բրիտանիայում կազմում ամերիկացիները անվտանգ էին ապրում, Խորհրդային Միության կազմում հայերը, վրացիները, լիտվացիներն էլ էին անվտանգ ապրում, սակայն նրանք անկախություն էին ուզում, որ ոչ թե անվտանգ ապրեն, այլ ապրեն այնպես, ինչպես ցանկանում են: Որ զարգացնեն իրենց պետականությունը, մշակույթը, կարճ ասած ապրեն իրենց օրենքներով:
Սա շատ վտանգավոր թեզ է, ես այստեղ վատ բաներ եմ տեսնում:
Մարդկանց անվտանգությունը չի Արցախի խնդրի հիմքը»: