Նուբարաշենի բանտից փախուստի փորձ կատարած կալանավորները ձեռնամարտի են մտել բանտի աշխատակիցների հետ. նոր մանրամասներ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Նուբարաշենի բանտից փախուստի փորձ կատարած կալանավորները ձեռնամարտի են մտել բանտի աշխատակիցների հետ. նոր մանրամասներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաղի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 6-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 07:40-ի սահմաններում Նուբարաշեն ՔԿՀ-ից արդարադատության նախարարություն և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենքի թիվ 005 խցի դատապարտյալ, Արթիկ քաղաքի Սայաթ-Նովա փողոցում հաշվառված 33-ամյա Էդգար Վարագյանը և Լոռու մարզի Նորաշեն գյուղում հաշվառված 25-ամյա Փայլակ Մարտիրոսյանը դիմել են փախուստի, որի ժամանակ Է. Վարագյանը զենքի նմանվող փայտե գործիքով փորձել է սպառնալիքներ տեղալ ու ահաբեկել պահակախմբին, որպեսզի կարողանա դուրս գալ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական խումբը պարզել է, որ Նուբարաշենի բանտից փախուստ կատարելու վերաբերյալ Է. Վարագյանն ու Փ. Մարտիրոսյանը նախնական համաձայնության շրջանակներում բանտի մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող խցի արտաքին պատը նախապես քանդելու՝ բետոնային հատվածը քերելու և քարն առանձնացնելու միջոցով, պատի վրա բացել են հսկայական անցք և դեկտեմբերի 6-ին՝ գիշերը ժամը 04:30-ի սահմաններում նրանք հայտնվել են արգելագոտում:

Նշված անձինք օգտվելով մառախլապատ եղանակի անտեսանելիության պայմաններից՝ կարողացել են մագլցելով հաղթահարել զբոսանքի համար առանձնացված տարածքի 2,5 մետր բարձրության պատը: Դրանից հետո նրանք անցել են 200 մետր՝ հաղթահարելով փշալարերի առաջին արգելապատնեշը և ներթափանցել հսկիչ հետքային արահետ: Դրանից հետո հագուստներով մեկուսացնելով բարձր լարման տակ գտնվող փշալարերի երկրորդ արգելապատնեշը, այն նույնպես հաղթահարել են, սակայն միացել է ահազանգման համակարգը ու որդեն բանտի աշխատակիցների պրոֆեսիոնալ ու ճիշտ գործողությունների արդյունքում Է. Վարագյանի և Փ. Մարտիրոսյանի «մուրազները փորները մնաց»: Նրանք չկաողացան փախուստի միջոցով վայելել ազատության բերկրանքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Վարագյանը կալանավորված է 2013թ-ի սեպտեմբերի 24-ից, իսկ Փ. Մարտիրոսյանը 2017 թ.-ի նոյեմբերի 30-ից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com