Ծովինար Լոկմագյոզյանի հրապարակումը.
«Հեյ, Կինոկենտրոն եք, մշակույթի նախարարություն եք, Կինեմատոգրաֆիստների Միություն եք, ի՛նչ եք, տվյալ պարագայում դուք պարզապես մարդասպաններ եք, ինչպե՞ս կարող եք հանգիստ և անպատասխանատու կերպով նայել, թե ինչպես է այս դեկտեմբերյան ցրտին ռեժիսորը դիմել հացադուլի:
Ձեզ հայտնի՞ է ի՛նչ տառապանքներով է անցնում մարդը՝ հաց չուտելով եւ ոտքի վրա ցրտին մնալով:
Ինչո՞ւ եք այնպես անում, որ մեր երկրում ընդամենը մի պաշտոնակատար հարցերը լուծի: Այսինքն վարչապետը:
Բա դուք ի՞նչ եք: Ինչածու՞ եք: Գիտեմ, որ մտնում եք Հովհաննեսի էջը և կարդում եք այս տողերը: Դուք մոր կաթ չե՞ք կերել: Ոչ ոք նրա ընկերներից և ընդհանրապես Հովհաննեսին ճանաչողներից չի կարող հանգիստ քնել իր բողոքի այս օրերին: Դուք այդ ի՞նչ անշունչ, անսիրտ, անխիղճ եք»: