Հրազդանում ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Advertisement 1000 x 90

Հրազդանում ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների շրջանակում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժին է հրավիրվել նույն քաղաքի մի բնակիչ և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներից մեկի շտաբում, նույն շտաբի պետ Ա․Հ․-ն խոստացել է տալ գումարով ծրար՝ եթե քաղաքացին և իր կինը ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Ա․ Հ․-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։