Աղվան Պողոսյանի հրապարակումը.
«Նոր Հայաստանում անարխիան դարձել է կենսակերպ, ու այլևս այն մեր իրողության անբաժանելի մասնիկն է: Իսկ հիմա բուն թեմայի մասով՝ ծանոթներիցս մեկը, որը ապրում է Եվրոպայում, երեկ էսպիսի մի հետաքրքիր միտք հայտնեց, որից, անկեղծ ասած, այդքան էլ ուրախ չեմ, մի խոսքով` կարճ ու կոնկրետ՝ մենակ ներհայաստանյան իրականության մեջ կարող ենք ականատես լինել, երբ զանգվածային անկարգություններ հրահրող անձինք կամ ուժերը, որոնք մարտի 1-ի դեպքերի գլխավոր շահառուններն էին մինչ այս պահը նույնիսկ հարցաքննված չեն:
Լավ իմ մասով հեչ ՝«ես, ասենք, Քոչարյանական պրոյեկտ եմ», բա իրենց սուտի իրավապաշտպան հռչակած անձինք ձեն-ծպտուն չեն ուզո՞ւմ հանել:
Ասածս ինչ է , ե՞րբ է ձերբակալվելու Լևոն Տեր-Պետրոսյանը»: