Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ՝ Microsoft-ը Skype-ում նոր գործառույթ է ավելացրել, որը թույլ է տալիս տեքստի փոխակերպել խոսքը: Այս գործառույթը հատկապես օգտակար է այն մարդկանց համար, ովքեր խնդիրներ ունեն լսողության հետ:
Նոր հնարավորությունն օգտագործելու համար անհրաժեշտ է սեղմել «+» նշանի վրա զանգահարելիս և ընտրել «Միացնել սուբտիտրերը» հրամանը: Այն կարող եք ավելացնել նաև կարգավորումներում:
Այժմ սուբտիտրերն ավտոմատ կերպով միանում են, սակայն հետագայում դրանք անհրաժեշտ կլինի միացնել ինքնուրույն: Ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում ունենալ նաև սինքրոն թարգմանության հնարավորություն, որի միջոցով սուբտիտրերը կլինեն երկու կամ ավելի լեզուներով:
Տեքստի փոխակերպման հնարավորությունն աշխատում է Skype-ում՝ Windows 8, MacOS, Linux, iOS և Android համակարգերի համար, ինչպես նաև Skype-ի համար Windows 10-ում: Նորարարությունը հասանելի կլինի բոլոր օգտատերերի համար առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:
Սիրարփի Աղաբաբյան