Նոր բջջային հավելվածը թույլ կտա ակնթարթորեն պարզել հեմոգլոբինի ցածր մակարդակը: Nature ամսագիրը հաղորդում է, որ հավելվածը ներկայացրել են ամերիկացի մասնագետները:
Անեմիան հայտնաբերելու համար արհեստական ինտելեկտով հավելվածին բավական է վերլուծել եղունգի գույնը: Ծրագրին «սովորեցնելու» համար, դրա մեջ արյան մեջ հեմոգոլբինի տարբեր մակարդակներով մի քանի հազար մարդկանց եղունգների մասին տեղեկատվություն է բեռնվել:
Մշակումը փորձարկվել է 100 կամավորների վրա, այդ թվում անեմիա ունեցող մարդկանց: 97 տոկոս դեպքերում արհեստական ինտելեկտը կարողացել է ճշգրտությամբ հայտնաբերել հիվանդներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, ամբողջ աշխարհում 1,62 մլրդ մարդ անեմիա ունի, ինչը համապատասխանում է բնակչության 24,8 տոկոսին: Ամենաշատն այն տարածված է նախադպրոցական տարիքի երեխաների մոտ (47.4 տոկոս), իսկ ամենաքիչը՝ արական սեռի մոտ (12.7տոկոս):