«Ընտրեք նրան, ում գաղափարները ձեզ մոտ են, բայց ոչ թե նրան, ում եսիմ ինչ դերում եք տեսնում»
Advertisement 1000 x 90

«Ընտրեք նրան, ում գաղափարները ձեզ մոտ են, բայց ոչ թե նրան, ում եսիմ ինչ դերում եք տեսնում»

Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը. «Քանի որ նկատում եմ, որ իմ ֆեյսբուքյան ընկերների մեջ բավականին տարածված է ընտրենք “այլընտարնքին”, որպեսզի իշխանությունը մենակ չմնա, որպեսզի հակակշիռ լինի, որպեսզի կառուցողական ընդդիմություն լինի տրամադրությունը, ուզում եմ ևս մեկ անգամ առարկել այդ տրամադրությանն ու այդ տրամաբանությանը:

Նախ՝ դա անհիմն մոտեցում է ինքնին, որի մասին այսօր արդեն գրել եմ:

Պետք չի ոչ մեկին ընտրել զուտ ձևական սկզբունքով, հանուն նրա, որ ինքն ինչ որ մեկին հակակշիռ լինի:

Դա ի վերջո վիրավորական է հենց այդ մեկի համար, որքան էլ ինքն էլ դա չհասկանա: Ընտրել պետք է մեկին հանուն նրա ինչ ինքն է՛ ու կա, այլ ոչ թե հանուն իրա հարաբերության ուրիշի հետ:

Իսկ քաղաքական ֆորմալիզմն ընդհանրապես դարիս չարիքն է: Եվ վերջապես, եթե իրոք հակակշիռների մասին եք մտածում, ապա բարդ չէ հասկանալ, որ իրական հակակշիռը պետական մեխանիզմները կարող են լինել, այլ ոչ թե կուսակցությունները, որոնք անհրաժեշտաբար փոփոխում են իրենց դիրքերը:

Ընտրեք նրան, ում գաղափարները ձեզ մոտ են, բայց ոչ թե նրան, ում եսիմ ինչ դերում եք տեսնում, որը չեք էլ կարող վերահսկել հետագայում: Բայց ավելին էլ կա: Բացի սկզբունքայինից: Մեր քաղաքական դաշտը մի օրում չդարձավ թափանցիկ: Այն շարունակում է մնալ նույն հին ոչ թափանցիկ կապերով դաշտը, որը խաղում է մաֆիա խաղի օրենքներով:

Առողջ կասկածամտությունը չի խանգարի:

Մի մոռացեք, որ սևի չբացահայտվածը, կարմիր խաղացողն է վտանգավոր, այլ ոչ թե բացահայտ սևը: Ցավոք այսքան տարվա փորձը շատերիս չխրատեց, ու շատերս շարունակում ենք ընկնել բացահայտված սևրի ջանին՝ առանց մտաբերելու, որ ախր, բա ո՞նց եղավ, որ առաջ չէինք նկատում “սևությունը”:

Ուրեմն, փորձեք չխաբվել:

Դաշտում հաստատապես կան ու կլինեն կարմիր խաղացող սևեր, ու մի հատ չէ, երկու հատ չէ:

Բնականաբար, նրանք չեն ասելու բաներ, որոնք ձեզ դուր չեն գալիս: Բնականաբար նաև ասածս չի վերաբերում բոլորին: Կան իրապես ազնիվ իրենք իրենցով քաղաքական ուժեր:

Բայց հիշենք կանոնը՝ սևը ամենևին էլ միշտ չէ նա, ով առավել սև է թվում:

Վերջապես մի մոռացեք, որ Հայաստանի քաղաքական դաշտը երբեք պարզ երկբևեռ, երկշերտ չի եղել: Որ միշտ կա երրորդ ուժը, երրորդ ուժերը, ու մինչ դուք կենտրոնանում եք երկու ուժերի տեսանելի պայքարի վրա, երրորդ ուժը ստվերում իր խաղն է մտածում կամ իրացնում:

Հ.Գ. Մենակ խնդրում եմ, մեկնություններում, չգրեք, բա ի՞նչ նկատի ունես, բա անուններ տուր և այլն: Չափահաս մարդ եմ, գրել եմ էնքան ինչքանի ճիշտ եմ համարել գրել, ու միշտ վստահ լինեով, որ մարդը բանական կենդանի է, ի զորու է ինքնուրույն ամեն բան հասկանալ:

Հ.Գ. 2 Այս մի գռարումն էլ ԵԱՀԿ Մինխսի խմբին ցույց չտաք, Եվրախորհուրդ չուղարկեք, ու ԶԼՄ-ներով, խնդրում եմ մի տարածեք»: