Steptohealth.ru կայքը կազմել է սուրճն օգտագործելու 10 միջոց, որոնց մասին դուք չգիտեք:
Սուրճն օգնում է ազատվել տհաճ հոտերից: Եթե բաժակով սուրճ դնեք սառնարանում, ապա կարող եք մոռանալ վատ հոտերի մասին: Նույն կերպ, երբ տհաճ հոտ է գալիս ձեռքերից, կարելի է ձեռքերը շփել սուրճով, ապա լվանալ:
Կոֆեինի պարունակության շնորհիվ սուրճի սերուցքը փափկացնում է մաշկը և պայքարում է այնպիսի երևույթների դեմ, ինչպիսն է ցելյուլիտը: Ցանկալի արդյունք ստանալու համար կարող եք այն խառնել կոկոսի յուղի հետ և քսել մարմնի այն հատվածին, որտեղ խնդիր ունեք ցելյուլիտի հետ:
Այն կարող է օգտագործվել նաև՝ որպես պարարտանյութ:
Սուրճը կարող է նաև փայլ տալ ձեր մազերին: Պետք է պատրաստել սուրճ, թողնել, որ այն սառչի, ապա քսել մաքուր մազերին, թողնել 20 րոպե, հետո լավ լվանալ մազերը:
Սուրճը կարող է օգնել նաև մի շարք միջատների «վախեցնելու համար»:
Սուրճը հաճախ օգտագործվում է նաև մի շարք վայրեր մաքրելու համար: Ձեր ցանկալի վայրը մաքրելու համար սուրճը կարող եք խառնել մի փոքր օճառի և ջրի հետ:
Սուրճը կարելի է օգտագործել նաև օդը թարմացնելու համար: Դրա համար սուրճը պետք է դնել ծակոտկեն կտորի մեջ և թողնել, որպեսզի հոտը կարողանա տարածվել սենյակում:
Թաց վիճակում սուրճը կարող է օգտագործվել նաև փոշու դեմ:
Սուրճը կարող է օգնել նաև լավ վիճակում պահել փայտե կահույքը: Դրա համար այն կարելի է շորով քսել կահույքին: Դա կահույքին փայլ կտա:
Սուրճը կարելի է օգտագործել նաև աղանդերի և հրուշակեղենի պատրաստման համար:
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»