Ինչ-որ լուրեր ունե՞ք՝ ինչպես է ընթանում քվեարկությունը «Առաջին լրատվական»-ի հարցին ԲՀԿ կողմից ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Էդուարդ Բաբայանը պատասխանեց․ «Ամեն ինչ հանգիստ ա, ամեն ինչ նորմալ ա, արտառոց ոչ մի բան չի եղել»։
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը՝ որպես ռեյտինգային թեկնածու, Էդուարդ Բաբայանը պատասխանեց․ «Էդպես չեմ կարող ասել, բայց մինչև օրվա վերջ, երևի, կերևա։ Իսկ քարոզարշավն անցել է շատ նորմալ։ Ճիշտն ասած՝ աբովյանցիներն ինձ ստիպեցին, ես չէի ուզում մասնակցել»։
ԱԺ պատգամավորության թեկնածուն նաև հավելեց, որ Կոտայքի մարզը ոնց որ Ծառուկյանի տունը լինի, նրան այստեղ շատ են սիրում։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։