
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-11-ը, դեկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ՝ քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-14-ը կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում` դեկտեմբերի 9-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: