Շունն այրված տան մոտ մեկ ամիս սպասել է տերերին. news.am
Advertisement 1000 x 90

Շունն այրված տան մոտ մեկ ամիս սպասել է տերերին. news.am

Անտուն կենդանիների փրկության կազմակերպության աշխատակիցները կերակրել են միայնակ շանը եւ հետեւել, թե ինչպես է «նա պահպանել իր նախկին տունը»:

Շան հավատարմության իրական պատմությունը պատմել են Քալիֆորնիայում անտուն կենդանիների փրկության միությունում: Կենդանիների պաշտպանները Facebook-ում հայտնել են Մեդիսոն անունով շան մասին, որը գրեթե մեկ ամիս անցկացրել է այնտեղ, որտեղ մինչեւ վերջերս նրա տերերի տունն էր:

Պարզվել է, որ շան տերերը նոյեմբերի սկզբին այս վայրերից հեռացել էին՝ փրկվելով կործանարար հրդեհներից: Նրանք չեն հասցրել ձեռնասունին իրենց հետ վերցնել: Արդյունքում տանից ոչինչ չի մնացել: Բայց Մեդիսոնը փողոցը, որտեղ ապրել է, համառորեն չի լքել: «Նա չի հանձնվել՝ լինելով փոթորկվող հրդեհի շրջանում: Սա, հավանաբար, նրա համար երկար ամիս էր»,- նշել է կազմակերպության աշխատակիցներից մեկը:

Արդյունքում՝ շունն, այնուամենայնիվ, տերերին հանդիպել է: Հաղորդվում է, որ նրանք ամբողջ ամիս աղոթել են, որ նրա հետ ամեն ինչ կարգին լինի:

news.am



Նման նյութեր