«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գնել է ինքնաթիռ, հաղորդում է Doble Amarilla-ն:
2004 թվականի արտադրության Gulfstream V ինքնաթիռի համար 31-ամյա ֆուտբոլիստը վճարել է 15 միլիոն դոլար:
Ինքնաթիռն ունի 16 նստարան, որոնք կարող են վերածվել 8 մահճակալի: Աստիճանների վրա գրված են Մեսիի ընտանիքի անդամների անունները:
Ենթադրվում է, որ Մեսին ինքնաթիռը գնել է Արգենտինա ուղևորությունների համար: