Ինչպես ամրացնել եղունգները՝ առանց տնից դուրս գալու
Advertisement 1000 x 90

Ինչպես ամրացնել եղունգները՝ առանց տնից դուրս գալու

Ինչպես ամրացնել եղունգները՝ առանց տնից դուրս գալու

Steptohealth.ru կայքը գրում է, որ եղունգների փխրունության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ամրացնող միջոցներ օգտագործել: Կայքը ներկայացրել է մի քանի միջոց եղունգներն ամրացնելու համար:

Բաղադրամասեր

  • սխտորի 3 պճեղ
  • 20 կաթիլ կիտրոնի հյութ
  • վիտամին E-ի մեկ պարկուճ
  • անգույն լաք եղունգների համար

Նախ վիտամին E-ն ավելացրեք եղունգների համար անգույն լաքի մեջ: 3 պճեղ սխտորը դրեք տաք ջրի մեջ և թողեք 15 րոպե: Ապա խառնեք այնպես, որ ստացվի միասեռ զանգված: Սխտորը եղունգների ամրացման համար լավագույն միջոցներից մեկն է: Այն ընդունակ է ոչ միայն պայքարել եղունգների փխրունության դեմ, այլև հաղթել բակտերիաներին և սնկային տարբեր վարակների:

Երբ պատրաստ լինի սխտորից պատրաստված զանգվածը, այն ավելացրեք լաքի մեջ, ապա ավելացրեք կիտրոնի հյութը: Հակաօքսիդանտների և վիտամինների մեծ քանակի պարունակության շնորհիվ այն կարող է վերականգնել եղունգների կառուցվածքը և պայքարել դրանց փխրունության դեմ:

Ստացված  զանգվածն անհրաժեշտ է օգտագործել նվազագույնը մեկ ամիս: Այն օգտագործելուց 3 օր անց մաքրեք և թողեք, որ մատները 1 օր հանգստանան:

Թարգմանությունը 168.am-ի