Կարեն Վրթանեսյանի հրապարակումը.
«Մի քանի ամիս է՝ մի զանգված կա, որ հա ասում է, թե «ռեյթինգային համակարգը սպանում է մաքուր քաղաքականությունը, մարդիկ քվեարկում են անձերի համար, այլ ոչ թե գաղափարների»։
Սա, իհարկե, բացահայտ երեսպաշտության և հիմարության խառնուրդ է։
Երեսպաշտության մասով․ մեկը հարցնի, թե էդ ինչ հզոր գաղափարախոսություն ունի, ասենք՝ ՔՊ-ն ու քանի հոգի ընդհանրապես կիմանար այդ կուսակցության անունը (էլ չասեմ՝ գաղափարները), եթե Նիկոլը հանկարծ հայտարարեր, որ անձամբ չի առաջադրվելու։
Կամ քանի՞ մարդ կիմանար ՔՈԿ-ի մասին, եթե մանդարին չբաժանեին ու չմնային կոլեկտիվ հիշողությունում որպես «մանդարին բաժանողների կուսակցություն»։ Իհարկե, եթե այդ կուսակցության հիմնական գաղափարը հենց մանդարին բաժանելը չէր, եթե այդպես է, ապա գաղափարական խոշոր հաղթանակ են տարել, հա…
Հիմարության մասով․ կարծել, թե տեղական հեղինակությունները, խոշոր բիզնեսի ներկայացուցիչները քաղաքականության մաս կազմել չեն կարող, նշանակում է չհասկանալ, թե քաղաքականությունը ինչ է։ Քաղաքական ինֆանտիլություն է դա»։