Երվանդ Վարոսյանի հրապարակումը.
«Համոզված եմ, որ չի իրականացվելու լուրջ վերլուծություն, թե ինչու է «հետհեղափոխական» Հայաստանում ընտրության մասնակցությունն այսպիսին, կամ ինչու է ՔՊ-ին բացահայտ դեմ հանդես եկող միակ քաղաքական ուժը մայիսից 7 ամիս հետո այսքան ձայն ստանում։
Այո, չի լինելու վերլուծություն, չի լինելու սխալների ու բացթողումների գնահատում, լինելու է 1000 ու 1 պատճառների հորինման պրոցես։
Նման մոտեցմամբ, սակայն, հեռու չենք գնալու»։