Հոդերն այտուցվո՞ւմ են. պարզ միջոց դրանից ազատվելու համար
Advertisement 1000 x 90

Հոդերն այտուցվո՞ւմ են. պարզ միջոց դրանից ազատվելու համար

Շատերը ծնկների, արմունկների և այլ հոդերի վնասվածքներ են ունենում։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ սա ցավ է առաջացնում և այտուցների պատճառ դառնում: Այս իրավիճակը կարող է նաև հոդերի համար շարունակական ծանրաբեռնվածություն լինել: Տարբեր պատճառներով այսպիսի վիճակը կարող է սահմանափակել շարժողականությունը, և ծնկները կուռչեն ու կսկսեն ցավել անգամ աննշան ծանրաբեռնվածության դեպքում: Ըստ կայքի` առաջարկվող միջոցը կարող է օգնել ազատվել հոգնածությունից, ցավից և հոդերի այտուցներից:

Բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ աղ
  • թարմ ձվի մեկ դեղնուց

Այս երկու բաղադրիչները խառնեք իրար, ապա խառնուրդը քսեք ցավող ծնկին, այդ հատվածի վրա տոպրակ դրեք և փաթաթեք բինտով: Կոմպրեսը փոխեք 2 ժամը մեկ անգամ` ամեն անգամ պատրաստելով թարմը: Օրվա ընթացքում անհրաժեշտ է գործողությունը կատարել 5 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը