ԿԸՀ-ն 120-ից ավելի հեռախոսազանգեր է ստացել. Արտառոց որևէ դեպք չկա
Advertisement 1000 x 90

ԿԸՀ-ն 120-ից ավելի հեռախոսազանգեր է ստացել. Արտառոց որևէ դեպք չկա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ստացել է 120-ից ավելի հեռախոսազանգեր։ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլյա Հովհաննիսյանը քիչ առաջ հայտնեց, որ իրավիճակների վերլուծության կենտրոնում ստացված ահազանգերը տարաբնույթ են եղել, մեծ խումբ հարցերը վերաբերել են ՀՀ-ից դուրս գտնվող քվեարկության հնարավորություններին։

Ըստ նրա՝ շատ-շատ են եղել առողջական խնդիրների պատճառով տեղամաս ներկայանալ չկարողացողների զանգերը, որոնք ստացիոնալ բուժհաստատություններում չեն գտնվել.

«Պարզաբանում է տրվել, որ քվեարկությունը շրջիկ արկղերի միջոցով հնարավորություն տրվում կազմակերպել միայն ստացիոնար բուժհաստատություններում և ձերբակալված անձանց պահելու վայրում»։

Հովհաննիսյանը նշեց, որ զանգեր են եղել նաև ընտրողների տվյալների բացակայության վերաբերյալ, քաղաքացիներն իրենց ընտրատեղմասերն են ճշտել և այլն։

«Արտառոց որևէ դեպք այս ընտրությունների շրջանակում չեմ կարող շեշտադրել»,- ասաց Լ.Հովհաննիսյանը։