ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչների գործունեությունը խոչընդոտվել է 2 անգամ
Advertisement 1000 x 90

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչների գործունեությունը խոչընդոտվել է 2 անգամ

Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ԶԼՄ ներկայացուցիչների գործունեությունը խոչընդոտելու 2 դեպք: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը:

«ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծված աշխատանքային խումբը ժամը 08:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքային գործունեության 2 դեպք է ուսումնասիրվել: Այդ թիվն աննախադեպ ցածր է նախորդ համապետական ընտրությունների արդյունքների հետ համեմատ: Անցած տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր այսպիսի 14 դեպք»,- ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ընդհանուր առմամբ 252 դեպք է ուսումնասիրել:

«Ուսումնասիրված դեպքերից 108-ով քրեադատավարական ընթացակարգեր են իրականացվում: 82 մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպք, յուրաքանչյուր դեպքով համապատասխան քրեադատավարական ընթացակարգով ստուգվելու է դրանց արժանահավատությունը, բայց նախնական ուսումնասիրության արդյունքներով դրանք տեխնիկական բնույթ են կրում»,- նշեց դատախազը:

Նրա խոսքով՝ ընտրախախտումների ցածր ցուցանիշը պայմանավորված է նաև վերջերս Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով: