«Ակնհայտ և հավանական. մարդկանց բուժում է ջուրը».
Advertisement 1000 x 90

«Ակնհայտ և հավանական. մարդկանց բուժում է ջուրը».

File-rf.ru կայքը գրում է, որ Իվան Նեումիվակինի խոսքով՝ օգտագործելով իր կողմից առաջարկվող համակարգը՝ կարող ենք դառնալ առողջ՝ չնայած աղտոտված շրջակա միջավայրին և մյուս բացասական գործոններին։ Պետք չէ մեծ գումարներ ծախսել դեղամիջոցների վրա։ «Ես նախ՝ պետք է հասկանայի, թե որտեղ է առողջության և հիվանդության սահմանը, ինչու է մարդը սկսում հիվանդանալ։ Երկրորդը՝ հնարավո՞ր է արդյոք տիեզերքում օգտագործել պաշտոնական բժշկության զինանոցի միջոցներից որևէ մեկը։ Պարզվեց, որ ոչինչ։ Իմ դոկտորական դիսերտացիայում 40 հեղինակային վկայություն կա հայտնագործությունների մասին։ Դրանք այսօր էլ առաջնահերթություն են։ Տիեզերագնացությունից հեռանալուց հետո ես փորձեցի առողջապահության համակարգ ներմուծել ամենը, ինչի վրա աշխատել էի տիեզերքի համար, սակայն ակտիվ դիմադրության հանդիպեցի։ Պարզվեց, որ իմ գործողություններով «խաթարում եմ հայրենական գիտության հեղինակությունը»։ Չէ՞ որ ես գտել էի գլխավոր պատճառը, թե ինչու է մարդը հիվանդանում»,- նշել է նա։

Հիվանդությունների ունիվերսալ պատճա՞ռ

Ի՞նչ հարցում տարաձայնություններ ունեք պաշտոնական բժշկության հետ։
Այն խորհուրդ է տալիս՝ առաջին, երկրորդ, երրորդ։ Բայց մենք պատկերացնում ենք էներգահամակարգը, կենդանի մեքենան։ Մեր ներսում «կոնվեյեր է», իսկ բերանը մանրացնող համակարգն է։ Մենք պետք է ոչ թե կուլ տանք մթերքը, այլ լավ ծամենք, պրակտիկորեն «խմենք» այն։ Այդ ժամանակ «համակարգիչը»՝ ուղեղը, տեսնում է՝ հաց, ապուր, միս, և հրամաններ է տալիս որովայնին։ Մսի համար առավել խիտ աղաթթու է անհրաժեշտ, հացի համար՝ մի փոքր թույլ, ապուրի համար՝ ևս։ Բայց դուք սնունդը կուլ եք տվել՝ առանց այն ծամելու։ Այն միայն վերևից փոքր-ինչ պատվում է թթվով, որը չի կարող հասնել կտորի ներսը։ Բայց ամենավատն այն է, որ այդ ժամանակ թթուն, որն առանձնացվել է անհրաժեշտ քանակով այդ կտորի վերամշակման համար, խառնվում է ջրի հետ, որն ուտելու ավարտին օգտագործել եք՝ որպես «երրորդը»։ Դուք փոքրացնում եք թթվի խտությունը, արդյունքում՝ սնունդը չի կարողանում վերամշակվել։ Այն ամենը, ինչ դուք կերել եք, վերածվում է շլակների։ Մենք 4-5 անգամ ավելի ենք ուտում, քան անհրաժեշտ է առողջության պահպանման համար։ Մնացած «ավելորդ» սնունդն աշխատանք է բժիշկների համար՝ հիվանդության սկիզբ։ Եթե ոչ այսօր, ապա վաղն այն կառաջանա։

Առաջարկում եք քի՞չ հեղուկ խմել։
– Նայած, թե ինչ հեղուկ։ Հարցն այն է, որ բջջին հասնում է միայն մաքուր ջուրը։ Հենց այս ջուրը պետք է խմենք երկու լիտր։ Հանքային ջուրը, առավել ևս՝ գազավորված ըմպելիքները, վնասակար են. այն պետք է մաքրվի։ Սուրճն ու թեյը միայն ժամանակավոր էներգիա են տալիս։ Սակայն դա միայն սրում է ջրի անբավարարությունը։ Այս և նմանատիպ ըմպելիքները չեն վերամշակվում։ «Կեղտոտ» ջուրը հասնում է բբջին և էներգիա ստանալու փոխարեն՝  վերջինս պետք է այն ծախսի հեղուկի մաքրման համար։ «Կեղտը» դուրս է նետվում, իսկ ջուրը չի բավականացնում, և էներգիան քիչ է լինում: Կարծում եմ` այժմ հասկանալի է, թե ինչու է բջիջը «շլակավորվում»։ Եվ նշանակություն չունի, թե ինչի է վերածվում «կեղտոտ» հեղուկի օգտագործումը` աթերոսկլերո՞զ, հիպերտոնիա՞, թե՞ առիթմիա… Ինչ հնարավոր է:  Հիվանդությունների մեծ մասի գլխավոր պատճառն ակնհայտ է:

Առողջանում են «անհույսները»

– Այդ թվում՝ քաղցկեղից և ՁԻԱՀ-ի՞ց:
– Կարծում եմ` այդպիսի հիվանդություններ գոյություն չունեն:

– Ինչպե՞ս թե չկան:
– Գոյություն ունի վիճակ, որը կապված է օրգանիզմի «շլակավորման հետ»: Այդ դեպքում բջիջները սկսում են փաստացիորեն ապրել կեղտի, առանց թթվածնի պայմաններում: Այդ պատճառով էլ դրանք մուտացվում են: Ընդհանրապես, քաղցկեղային բիջներ գոյություն ունեն ցանկացած օրգանիզմում, սակայն առողջ մարդու դեպքում դրանք ճնշվում են իմունային համակարգի կողմից: Իսկ երբ անձը թույլ է, այդ բջիջները սկսում են արագորեն բազմանալ: Սկզբունքորեն, դրանք բոլորիս են անհրաժեշտ են` այն բանի համար, որ օրգանիզմն իմանա` բարին ու չարը միշտ կողք կողքի են: Սակայն բարին պետք է թույլ չտա, որ չարը բազմանա: Իսկ եթե ինքներդ ճնշում եք բարին սթրեսների, սխալ սննդի և այլնի պատճառով, բարին գնում է, և նրա տեղը զբաղեցնում է չարը: Մենք ստեղծել ենք առողջացման կենտրոն, որտեղ երեք շաբաթվա ընթացքում առանց դեղամիջոցների և հոգնաների մաքրում ենք օրգանիզմի ներքին միջավայրը: Եվ հիպերտոնիան, օրինակ, անհետանում է. հիպերտոնիան, որը չի կարողանում բուժել կարդիոլոգիական կենտրոնը: Չի կարողանում: Իսկ մենք պարզապես օրգանիզմից հեռացնում ենք «կեղտը»:

– Ի՞նչ միջոցով:
– Կիսաքաղցած վիճակի միջոցով: Հատուկ ֆիտոթեյեր` արյան, լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի մաքրման համար, հատուկ համակարգ, որը հնարավորություն է տալիս երկու օր քաղցած մնալ և երկու օր խմել այդ թեյերը:

Ձեր կենտրոններում բուժում են ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլ հիվանդություններ, որոնք ընդունված է անբուժելի համարել:
– 3-6 ամիս անց հիվանդները, ովքեր բուժվել են, արդեն գնում են խանութ, շուկա, սպասարկում իրենք իրենց: Գաղտնիքը պարզ է` նրանք իրենց բջիջները հագեցնում են ջրով, որը նախկինում նրանց չի բավարարել: Բժիշկներն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքի վրա, որ ջուրը լավագույն էլեկտրոլիտն է, այն էներգիա է: Առաջին օրգանը, որը տուժում է ջրի բացակայությունից, գլխուղեղն է: Այստեղից էլ առաջանում է գրգռվածությունը, գլխացավը, միգրենը, արագ հոգնածությունը, վատ առաջադիմությունը:  Ես այսօր պաշտոնապես հայտարարում եմ` իմ կարծիքով՝ ախտորոշում գոյություն չունի: Քաղցկեղն ու ՁԻԱՀ-ը վիճակներ են, հետևանք, և ոչ թե՝ պատճառ: Եթե մարդը հավատացած լինի, որ քաղցկեղը ժամանակավոր վիճակ է, կարող է ազատվել դրանից: Դրա համար նախևառաջ անհրաժեշտ է դիտարկել, թե ինչ վատ արարքներ է նա արել կյանքում, զղջալ մեղքերի համար, ներողություն խնդրել մարդկանցից, ում նեղացրել է: Հետո անհրաժեշտ է գիտակցությունը՝ առողջացմանն ուղղելու համար: Հենց այդ տրամադրվածությունն էլ հաղթում է վնասող ցանկացած գործոն:

Բուժեք ինքներդ ձեզ

Մարդիկ զարմանում են, երբ Դուք ասում եք, թե սիրտը… կրծքավանդակում չէ:
Սիրտը հեղուկի «քաշելու» մարտկոց է, այն հիմնականում գտնվում է պորտից ներքև…

Ինչպե՞ս:
– Մեծ մարդը 150-180 սմ հասակ ունի: Ծանրության ազդեցությամբ հեղուկն ընկնում է ներքև, բայց անհրաժեշտ է այն վերև բարձրացնել: Դա անում են մկանները, որոնցում գտնվում են  անոթները: Դրանք հատուկ «պոմպեր» են, որոնք կծկումների միջոցով արյունը վերև են բարձրացնում: Եթե անձը չի զբաղվում սպորտով, չի մարզում մկանները, նրա մոտ առաջանում է աթերոսկլերոզ, վարիկոզ և այլն: Օրգանիզմում «կեղտի» ֆոնին արյունը խտանում է: Եվ սրտին անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել արյունը մղելու համար: Սկզբում առաջանում է ձախ որովայնի ձախ հատվածի հիպերտրոֆիա, ապա սկսում են տարբեր ձևերի առիթմիաներ: Հետագայում տեղի է ունենում կաթված: Սրտի ուժը չի բավարարում հարյուրավոր մկանների փոխարեն աշխատելու համար, որոնք պետք է մատակարարեն արյունը: Սիրտը պետք է աշխատի չխտացած արյամբ, ջրով լի արյամբ: Ինչպե՞ս հասնել դրան, մարդկանց որևէ մեկը չի սովորեցնում: Քչերը գիտեն, որ ջուր անհրաժեշտ է խմել ուտելուց 10-15 րոպե առաջ` 1-2 բաժակ:

Ի վերջո կոմպոտ, սուրճ կամ թեյ չի՞ կարելի խմել:
Ոչ մի դեպքում: Կարելի է միայն շփել բերանն ուտելուց հետո: Միս ուտելուց երկու ժամ հետո ոչ մի դեպքում չի կարելի այլ բան ուտել կամ խմել. անհրաժեշտ է, որ ստոմոքսահյութը վերամշակի այն: Եթե քաղցած վիճակում ցանկանում եք ուտել, պետք է ջուր խմել: Եթե խմեցիք, դրանից հետո 30 րոպե ուտել չեք ցանկանա: Հետո նորից եք ջուր խմում, և, երբ արդեն շատ քաղցած կլինեք, կարող եք ուտել: Պետք չէ ուտել, եթե չեք ցանկանում: Օրգանիզմին պետք է թույլ տալ հանգստանալ: Չէ՞ որ առավոտյան կերած մթերքն այն դեռևս չի վերամշակել: Եթե նորից եք ուտում, նախորդ կերածը նեխում է: Այստեղից առաջանում են բոլոր բացասական հետևանքները: Սա նշանակում է, որ ջուր պետք է խմել քաղցած վիճակում: Ջուրը մթերք է, չէ՞ որ մենք ¾-րդով կազմված ենք ջրից: Մեկ օրվա ընթացքում քաղցած վիճակում անհրաժեշտ է խմել 1,5-2 լիտր ջուր: Ուշադիր նայեք 60-70 տարեկան որոշ անձանց: Երբ նրանք սկսում են օրվա ընթացքում մոտ 2 լիտր մաքուր ջուր խմել, կնճիռները հարթվում են, աղիները սկսում են նորմալ աշխատել: Ջուրը բջջի կյանքի հիմքն է: Այդ պատճառով այն պետք է շատ խմել և քաղցած վիճակում: Միայն մաքուր ջուր:

Որտեղի՞ց վերցնել այդ ջուրը:

– Մաքուրն այն ջուրը չէ, որը վաճառում են: Տարաներում ջուրը պարունակում է РН 6,5–7. Ինչպե՞ս գտնել մաքուր ջուր: Մոսկովյան ջրմուղ խողովակներում նորմալ ջուր է: Երեկոյան այն լցնում եք ամանի մեջ, դրանից քլորը դուրս է գալիս: Զգուշորեն թափում եք վերևի հատվածը, դնում կրակի վրա, սակայն չենք եռացնում, այլ հասցնում ենք մանր պղպջակների: Այսպիսի ջուրն անհրաժեշտ է բջիջներին: Այն էներգիա չի ծախսում դրա մաքրման համար: Սա իրականում մաքուր ջուր է, որը մարդուն վերադարձնում է առողջությունը:

Կյանքի ռիթմ

Ո՞ր ժամին է անհրաժեշտ սնունդ ուտել` առողջ մնալու համար:

Խնդիրն այն է, որ եթե դուք ուտում եք երեկոյան ժամը 7-ից հետո, երբեք առողջ չեք լինի: Ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրվող ինսուլինը 19:00-ին երկու ժամվա ընթացքում վերամշակում է սնունդը: Եթե որևէ քաղցր բան եք կերել, ինսուլինը թույլ չի տալիս շաքարին նորմայից բարձրանալ: Երեկոյան ժամը 9-ից հետո ենթաստամոքսային գեղձը պետք է քնի, այդ ժամանակն ու ենթաստամոքսային գեղձը պետք է ազատ լինեն սնունդից:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը