Բաբկեն Թունյան. «Ձեր շենքից քանի՞ հոգու անուն կա ցուցակներում…»
Advertisement 1000 x 90

Բաբկեն Թունյան. «Ձեր շենքից քանի՞ հոգու անուն կա ցուցակներում…»

Բաբկեն Թունյանի գրառումը. «Շատ կարճ, մի բան էլ ասեմ՝ քանի ընտրությունները չեն ամփոփվել։ Հայաստանի ԱՌԿԱ բնակչության թիվը մոտ 2.7 միլիոն է, կամ ավելի պակաս։ ԱՌԿԱ բնակչության մեջ ժամանակավորապես բացակայողները չեն մտնում։

Սա նշանակում է, որ ընտրողների փաստացի իրական թիվը տվյալ պահին ոչ թե 2.57 միլիոն է, այլ առավելագույնը՝ 2.3 միլիոն։ Սա էլ նշանակում է, որ 50%-անոց մասնակցությունը իրականում 55-57% է, ինչը նորմալ ցուցանիշ է։ Բարձր չէ, բայց ցածր էլ չէ։
Ու գրածս մի քաղաքականացրեք – պարզ մաթեմատիկա է՝ անկախ նրանից, թե ով ինչքան ձայն կհավաքի։

Հ.Գ.- Համոզվելու համար, ամեն մեկդ կարող եք նայել, թե ձեր շենքից քանի՞ հոգու անուն կա ցուցակներում, որոնք վաղուց արտագաղթել են, բայց շարունակում են փաստացի էստեղի գրանցում ունենալ ու դեռ ՀՀ քաղաքացի են»։



Նման նյութեր