
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է վարկանիշային ընտրակարգով ընտրությունների արդյունքները:
ԲՀԿ-ի թեկնածուներից ամենաշատ քվե ստացել է Էդուարդ Բաբայանը՝ 7472 ձայն: Հաջորդը Սյունիքի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Նաիրա Զոհրաբյանն է`2148 ձայն:
ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը ստացել է 656 ձայն, Տիգրան Ուրիխանյանը`1154 ձայն, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը` 723 ձայն, Վահե Էնֆիաջյանը`1195 ձայն:
Սյունիքի եւ Վայոց ձորի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը ստացել է 1492 ձայն: