Արմանի մեղքով մահացել է շտապօգնության բժիշկը, լուրջ վնասվածքներ է ստացել կայանի աշխատակիցը։
«Lexus»-ի վարորդ Արման Հովհաննիսյանն ընդունել է չկանխամտածված սպանության մեղքը, նրա գործով դատավարությունն ընթանում է Նովոկուզնեցկում։ Այդ մասին հայտնում է City-N պարբերականը։
Հովհաննիսյանին մեղադրում են ՃՈ կանոնները խախտելու մեջ, որի հետևանքով մահացել է շտապօգնության բժիշկ Գրիգորի Զայչենկոն, իսկ Ալեքսանդր Մալովը ստացել է ծանր վնասվածքներ։
24-ամյա Արմանը շեղվել է ճանապարհից և նայել հեռախոսին, ինչի պատճառով տեղի է ունեցել ՃՏՊ։
Հայը նշել է, որ պատրաստ է մահացած բժշկի հարազատներին և շտապ օգնության վարորդին հասցված բարոյական վնասը փոխհատուցել։ Տուժածներն առայժմ քաղաքացիական հայցեր չեն ներկայացրել Արման Հովհաննիսյանի դեմ, սակայն բացառված չէ, որ նրանք կօգտվեն այդ իրավունքից։
Արմանին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։