Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում վաճառվում Է երեք ննջասենյակներով բնակարան, որտեղ մինչեւ Քեմբրիջի դուքս Ուիլյամի հետ հարսանիքը բնակվում Էր Քեյթ Միդլթոնը: Այս մասին գրել Է Daily Mail-ը:
Բնակարանը, որտեղ ժամանակին նաեւ ապրել Է դքսուհու կրտսեր քույրը՝ Փիպա Միդլթոնը, գտնվում Է Լոնդոնի Չելսիի հեղինակավոր շրջանում: Պաշտոնապես այն պատկանում Է երկու քույրերի ծնողներին՝ Քարոլ եւ Մայքլ Միդլթոններին: Զույգը բնակարանը գնել Է 2002 թվականին 780 հազար ֆունտով: Այժմ անշարժ գույքը գնահատված Է 1,95 միլիոն ֆունտ:
Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը հարսանիքից հետո բնակություն են հաստատել Քենսինգթոնի պալատում: Փիպա Միդլթոնը 2017 թվականին ամուսնացել Է մուլտիմիլիոնատեր Ջեյմս Մեթյուզի հետ, զույգը հինգհարկանի առանձնատուն Է զբաղեցնում Լոնդոնի կենտրոնական մասում: Ջեյմսը՝ Փիպայի եւ Քեյթի եղբայրը, աշխատում եւ ապրում Է Շոտլանդիայում: