«Իմ սերը մաքրության, պլատոնական զգացումների և կրքի միավորումն է». Իննա Խոջամիրյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Իմ սերը մաքրության, պլատոնական զգացումների և կրքի միավորումն է». Իննա Խոջամիրյան. life.tert.am

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը հաճախ է նոր ֆոտոշարքեր ներկայացնում, սակայն խոստովանում է` Tert.am Life–ի իրականացրած նկարահանման ժամանակ նորովի ներկայանալու հնարավորություն ուներ։ Իննային լուսանկարել ենք երևանամերձ տարածքներից մեկում։ Նրա հետ ճանապարհ գնալը ոչ միայն գեղեցիկ ֆոտոշարքի, այլև հետաքրքիր զրույցի առիթ դարձավ։

Կենսուրախ, կատակասեր, միաժամանակ, քչախոս, երբ հերթն իր զգացմունքային դաշտին է հասնում։ Այսպիսին է Իննան առօրյայում։ Մեր զրույցում, սակայն, քչախոս մնալ նրան չի հաջողվել:)

Մանկություն

Իննան ծնվել է Լոռու մարզի Տաշիր քաղաքում: Երբ հարցնում ես լոռեցիներին բնորոշ միամտություն ունի՞, անմիջապես կատակում է. «Հազար ենք ասել` լոռեցիները միամիտ չեն, պարզամիտ ու բացսիրտ են, ազիզ:)»։

Իննայի մանկությունը, սակայն, ամբողջությամբ Տաշիրում չի անցել, ընտանիքի հետ նա մի քանի անգամ տեղափոխվել է. ծնվել է Տաշիրում, 4-րդ դասարանում տեղափոխվել Ստեփանավան, մի քանի ամիս` Երևանում է դպրոց գնացել, այնուհետև ծնողների աշխատանքի բերումով կրկին վերադարձել Տաշիր։ «Մանկությունս անցել է ամենուր։) Ինձ թվում է` ասածս արդեն ապացույց է նրա, ինչ գունեղ ու բազմազան մանկություն եմ ունեցել Հանրապետության 3 քաղաքում միաժամանակ»,– իրեն բնորոշ կենսուրախությամբ ասաց Իննան։

Նոր միջավայրն ու հաճախակի տեղափոխություններն իրենց բացասական ազդեցությունն են երեխայի հոգեբանության վրա։ Իննան չի ժխտում, դա նաև սթրեսային էր, սակայն նկատում է, որ երբեք փխրուն բալիկ չի եղել։

Սերը հասուն տարիքում

Հասուն տարիքում սերն այլ դրսևորում ու գույն ունի։ Դերասանուհին իր բնորոշիչն ունի. «Փորձեցի պատկերացնել, աչքերիս առջև միանգամից սպիտակը, վարդագույնը, մուգ կարմիրը հաջորդեցին իրար։ Երևի, իմ սերը մաքրության, պլատոնական զգացումների և կրքի միավորումն է»։

Սկզբունքներ առանձնացնել սիրո մեջ նա դժվարանում է։ «Ըստ իս` սիրո մեջ կարևոր և անկարևոր սկզբունքներ չկան։ Հարգանքը, վստահությունը, հավատարմությունը, փոխզիջումները, հոգատարությունը… այնքան կարևոր բաղադրիչներ կան, որոնք պարտադիր են կայուն հարաբերությունների համար։ Եթե մի բաղադրիչն անգամ բացակայում կամ կորում է, հարաբերությունները խարխլվում են»,– կարծում է նա։

Ներկան երջանկությունն է

Ներկայի մասին Իննան երկար չի խոսում։ Կարճ է, որովհետև երջանիկ է։ «Մի փաստ եմ արձանագրել. վերջին 3 տարիներին անցնող թվականն ամփոփելիս մտածում եմ, որ սա ամենալավ տարին էր։ Այս պահին երջանիկ եմ և ինքնաբավ։)»,– ոգևորությամբ նկատեց նա։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր