«Մի քանիսի էժան վարքագծով մարդիկ կարծիք են կազմում ամբողջ լրատվական դաշտի մասին»
Advertisement 1000 x 90

«Մի քանիսի էժան վարքագծով մարդիկ կարծիք են կազմում ամբողջ լրատվական դաշտի մասին»

Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի լրատվական դաշտում մի տարածված զզվելի պրակտիկա կա։

Ասենք, ուզում են զրպարտել, վարկաբեկել ու վիրավորել մի մարդու, բայց հասկանում են, որ էդ մարդը իրենց կարող է դատի տալ։

Դրա համար ի՞նչ են անում՝ ֆեյսբուքում ստեղծում են կեղծ պրոֆիլներ, էդ պրոֆիլների անունից գրում ստատուսներ, հետո էդ ստատուսը դնում են իրենց կայքում, տակն էլ նշում՝ էսինչ էսինչյանի ֆեյսբուքյան էջից։

Իբր իրենք իրենց ապահովագրում են. որ հանկարծ իրենց դատի տան, իրենք ասեն՝ դա մեր խոսքը չի, մենք հղում ենք արել էսինչին, իրեն պատասխանատվության ենթարկեք։ Էդ մեկն էլ ֆեյք է, ու թեման փակվում է։

ԲԱՅՑ հիմա որոշ կայքեր ավելի հեռուն են գնացել։ Ոչ թե ուղղակի ֆեյքի գրառումը վերցնում հրապարակում են իրենց մոտ, այլ ուշադրություն՝ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ են անում ֆեյքի հետ։ Հա հա, մի զարմացեք։ Թե բա՝ zzzzzz.am կայքի հետ զրույցում բլոգգեր էսինչ էսինյանը ասաց, որ…

Հա, լավ, հասկացանք ընթերցողի վրա թքած ունեք ու չեք հարգում՝ ակնհայտ խաբելով ու հույս ունենալով, որ մարդկանց մեծ մասը չգիտի, որ էդ էսինչ էսինչյանը իրականում դուք եք ու կեղտոտ պատվեր եք անում։

Բայց Հայաստանը փոքր երկիր է, ու անցուդարձին քիչ թե շատ հետևող մարդիկ լավ գիտեն՝ ով ինչ է անում, ինչու է անում, ինչքանով է անում, ով ում ֆեյքն է և այլն։ Հերիք չի՞ դաշտը ապականեք։ Ձեր նմանների պատճառով է, որ ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունը էս աստիճան ցածր է։

Հ.Գ. – Ասեմ, որ իմ մասին չեն գրել (չնայած, երևի դեռ կգրեն), բայց կապ չունի՝ որպես 13 տարի մեդիայում աշխատող մարդ ահավոր վատ եմ զգում, որովհետև էդ մի քանիսի էժան վարքագծով մարդիկ կարծիք են կազմում ամբողջ լրատվական դաշտի մասին»։