«Հարգելիներս,
ինքնազգացողությանս անսպասելի վատացման ու կարճ «հոսպիտալիզացման» պատճառով մեկ օրով հետաձգել եմ մամուլի ասուլիսը։
Այն տեղի կունենա ծննդյանս օրը՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 12-ին Հայելի ակումբում։ Օրվա ընթացքում պատրաստ կլինի մամուլի հաղորդագրությունը։
Ասուլիսին հեռակապով կմասնակցեն իմ կոլեգաներ, պրոդյուսերներ Լաուրա Քլևերը, Գերմանիա և Վիտալի Շարկևիչը, Բուլղարիա։
Ես կհրապարակեմ փաստաթղթեր, որոնք կբացեն կինոկենտրոնի և մշակույթի նախարարության կողմից խնամքով հյուսված անօրինականությունների ու ապատեղեկատվության հանգույցը՝ կապված իմ ընկերության երկու ֆիլմերի հետ (համբերատար սպասել եմ, որ բոլոր հիմարությունները դուրս տան)։ Եվ կներկայացնեմ իմ հետագա քայլերը։
Ինքնազգացողությունս լավ է: Ստորագրել եմ փաստաթուղթ որով հացադուլի ընթացքում հրաժարվում եմ բժշկական հետազոտումներից, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ կլինի ստուգել Հացադուլի իսկությունը՝ կերել եմ, թե ոչ։ Մնացած դեպքերում բժշկական միջամտությունը համարում եմ անընդունելի։
Տրամադրությունս մարտական է, հաղթելու ենք, բոլորիդ հրավիրելու եմ «Տատիկիս վարսերը» ֆիլմի պրեմյերային։ Շնորհակալ եմ բոլորից աջակցության համար։
Լավ եղեք»։
Նշենք, որ պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը արդարությունը վերականգնելու նպատակով դիմել է ծայրահեղ քայլի, հայտարարելով հացադուլ Երևանի Մատենադարանի մոտ: