«Հայաստանում դեռ շատ երկար ժամանակ մարդկանց ուղեղներում էդ փոփոխությունը չի լինի»
Advertisement 1000 x 90

«Հայաստանում դեռ շատ երկար ժամանակ մարդկանց ուղեղներում էդ փոփոխությունը չի լինի»

«Աջ ու ձախ կարդում եմ, թե ոնց են մարդիկ գրում, որ բա ուր են ՀՀԿի բազմահազարանոց անդամները։ Ասեմ ուր են, մի մասը կեղծ էր, մի ստվար մաս էլ ՔՊի շուրջա պտտվում, այո այո, անդամությունը կարա հաստատված չլինի, բայց դիմում հաստատ տվել են, կամ պատրաստվում են։

Էն ինչ կատարվումա էսօրվա ՔՊ-ի շուրջ նույննա, ինչ տարիներով կատարվելա ՀՀկի շուրջ (նույնը կատարվելա ՀՀՇի հետ)։ Ու սա ինչքան շուտ ընկալեն ՔՊում, էդքան շուտ դեմը կառնեն։ Էն ինչ կատարվելա մարզերում որոշ ռեյտինգայինների հետ ապացուցումա, որ հաղթողի ու իշխանություն ունեցողի շուրջ հավաքվում են նույն զանգվածները, որոնք ակնկալում են նույն կերպ թալանել ու օգտվել հանրային բարիքներից։ Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք։ Էսօրվա ՀՀԿի ձայները պարտվողի ձայներ են։ Ու 59000 ինքն իրանով հավաքելը նաև ցույցա տալիս, որ էդքան գաղափարակից ունի։

Իսկ ՔՊի դեպքում դժվարա դեռ ասել, թե էդ 70+%ից քանիսնա իրա իրական գաղափարականը, այլ ոչ թե ընդդեմը, օպորտունիստականը ու ռեյտինգայինների տասովկեքը։ Հայաստանում դեռ շատ երկար ժամանակ մարդկանց ուղեղներում էդ փոփոխությունը չի լինի, բայց եթե որոշ ռեյտինգայինների պահաջեն ինքնաբացարկ հայտնել, օրինալ Արմավիրի մարզից, դա կարա էն դասերից լինի, որը կստիպի որոշ խմբերի հեռու քաշվել ու իրենց համար նոր զբաղմունք գտնել։ Իսկ մենք էլ կարող ենք վստահանալ, որ նոր իշխող ուժը վճռական է նման դրսևորումները արմատախիլ անելու գործում»,- իր էջում գրել է Մարինե Մանուչարյանը: