«Անգամ հաղթանակդ տղամարդավարի ընդունող և շնորհավորող մրցակից չունես» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Անգամ հաղթանակդ տղամարդավարի ընդունող և շնորհավորող մրցակից չունես»

Վահե Սարգսյանի գրառումը. «Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանի հայրենի Գեղամավան գյուղում վերջին ընտրություններին տարած ջախջախիչ հաղթանակը փորձում է նսեմացնել` կապելով դա ոչ թե ազնիվ աշխատանքի, նվիրումի ու ժողովրդի տված բարձր գնահատականի, կամ, իր բառերով ասած` քաղաքականության և պրոֆեսիոնալիզմի հետ, այլ` ազգականական սովորական գործոնի հետ` այնպես, «ինչպես մարդիկ իրենց քաղաքի ակումբն են երկրպագում»:

Ի դեպ, սա ասում է մի երիտասարդ, ով հենց Սևանից է, ավելին` Ի. Սաղաթելյանի համակուրսեցին:

Մենք փորձեցինք այս երիտասարդին ներկայացնել իր իսկ շրջանի մասին տեղեկություններ առ այն, որ Իշխանի հայրը, ջարդելով շուրջ 35 տարի գյուղը ղեկավարող նախկին գյուղապետի հավերժականության մասին միֆը, ընտրվել է գյուղապետ և վերջին 2-3 տարիների ընթացքում գյուղը վերածել շինհրապարակի (սրանում համոզվելու համար պարզապես կարելի է զանգել ցանկացած գեղամավանցու), նախկինում որևէ ենթակառույց չունեցող գյուղն այսօր ծաղկում է, ապրում մշակութային-երիտասարդական կյանքով և այլն:
Հակոբի այս քայլը որակեցինք նաև կամ սեփական շրջանի մասին անտեղյակության արդյունք, կամ սեփական համակուրսեցու ձեռքբերումը նսեմացնող, տմարդի և անպատվաբեր քայլ:

Հակոբ Կարապետյանը, ով, ի զարմանս մեզ, նաև լրագրող է, այս իրազեկումից մի քիչ փոխվեց (փաստորեն նա բաներ է գրում առանց իրերին տեղյակ լինելու, ինչը, մեղմ ասված, լրագրողին պատիվ չի բերում), բայց միևնույն է, քանի որ իր նպատակն ի սկզբանե այլ էր, կրկին արագորեն ի ցույց տվեց իր մտքի փայլատակումները` Իշխանի հոր լավ աշխատանքը համարելով ազգակցական գործոն:

Իր բառերն եմ մեջբերում` այս երիտասարդի դեմագոգությունն ու շրիշակի մակարդակն ավելի լավ ընդգծելու համար. “Վահե Սարգսյան, Ձեր գրածը հաստատում է իմ ասածը` Իշխանին ընտրել են ՆԱԵՎ հոր լավ աշխատանքի համար, այսինքն` ազգացական գործոնը հաշվի առնելով”:

Այս երիտասարդի ընկալմամբ, փաստորեն, մարդու լավ աշխատանքը և դրանով վաստակած ձայները ոչ թե խոսում են նրա պրոֆեսիոնալիզմի, այլ ազգակցական գործոնի մասին….
Ապշեցուցիչ դատողություն և լրագրողական մտքի թռիչք…
Մեկնաբանությունները թողնում եմ բոլորին…

Իշխան Սաղաթելյանը հայրենի գյուղում ստացել է 664 ձայն, իսկ ինչպե՞ս մեկնաբանենք նրա մնացած ավելի քան 2,300 ձայները, էլի՞ ազգակցական գործոնն է աշխատել: Փաստորեն ողջ մարզում Իշխանի ազգականնե՞րն են ապրում…

Իշխա’ն, էս մի հարցում էլ բախտդ չի բերել, անգամ հաղթանակդ տղամարդավարի ընդունող և շնորհավորող մրցակից չունես փաստորեն, վկա` Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ քո այս օբիժնիկ հայրենակիցդ:

Հ.Գ. Ինչպես կասեր Ֆրունզը` էս օբիժնիկ դմփդմփուկները մինչև մարդ դառնան` ես ա կմեռնիմ…»:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը Գեղամավան գյուղում վերջին ընտրություններին Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան…

Gepostet von Վահե Սարգսյան am Dienstag, 11. Dezember 2018



Նման նյութեր