ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե լանչի եք դուրս գալու, ապա մենք ձեզ խնդրում ենք համատեղել համեղ սնունդն ու բարի գործը: Խնդրում ենք այցելել Voskevaz Wine Time եւ պատվիրել «Սիթի օֆ սմայլ» աղցան: Այն արժե 1800 դրամ եւ այդ գումարն ամբողջությամբ փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ֆոնդին` City of Smile Charitable Foundation /Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամին: Այսպիսով` խնդրում ենք լավ հիշել «Սիթի օֆ սմայլ» աղցանի անունը եւ Voskevaz Wine Time-ում հայտնվելիս ամեն անգամ պատվիրել սույն ախորժելի, գունագեղ եւ «հրաշագործ» աղցանը»:
Նշենք, որ Voskevaz Wine Time-ը պատկանում է դերասան Հովհաննես Ազոյանին: