Ես էլ եմ կողմ, որ Փաշինյանը անձամբ ստուգի, թե ռեյտինգայինները ոնց են տենց մեծ ձայներ բերել, ու որ նախկին տասովչիկնա իրանց օգնել
Advertisement 1000 x 90

Ես էլ եմ կողմ, որ Փաշինյանը անձամբ ստուգի, թե ռեյտինգայինները ոնց են տենց մեծ ձայներ բերել, ու որ նախկին տասովչիկնա իրանց օգնել

Տղերք, դուք ամեն ինչ անում եք, որ հանրապետականի 60 հազարը մի տարուց դառնա 120 հազար, դուք ամեն ինչ անում եք, որ հարամ անեք Նիկոլի լեգիտիմությունը։

Էտ որ մի «մտքի գիգանտ» կուռատորի խելքին է բրդել դնել հանրապետական ռեյտինգայինների նկարները ու հավաքած ձայները ու փորձի դաշտում ղժժալ էտ թեմայով ու իրա վեհ մտքով «խայտառակ անի»։

Գտեք էտ կուռատորին ու պառկցրեք ասֆալտին, լուրջ եմ ասում, հատկապես էն դեպքում, որ ՔՊ ռեյտինգայինների 80 տոկոսը իրանց ձայների ոչ տերն են, ոչ արժանի են, ոչ էլ իրանք ջոգել են՝ ոնց են էդքան ձայներ հավաքել։

Ախր, գոնե ձեններդ կտրեք ու գլուխներդ կախ սկսեք աշխատել, ոչ թե հպարտացեք մի բանով, որին արժանի չեք ու քֆրտեք մի բան, որ ձեր թեման չի։

Էնքան եք անելու, որ ամեն մեկիդ ստացած ձայների մասին գրենք ու փորձենք հասկանալ, թե որ արժանիքի համար են ձեզ ձայն տվել արաաա՜՜…

Չեք ամաչում, Նիկոլի մեջքի հետևը թաքնված, էտ մարդու շնորհիվ ամեն մեկդ մի բանի տեր եք դառել ու հիմա էլ ուրիշների վրա եք ղժժում, եթե դուք շարունակեք ձեզ սենց պահել մյուս ընտրություններին երանի եք տալու հանրապետականների ձայներին։

Դուք ուղղակի ապուշ բանով եք զբաղված, դուք հիմա ձեր ուժերը կենտրոնացրել եք «փուչ փիառի» վրա, որը կարա ամեն պահ կպայթի։

Մի արեք տենց բաներ, քանի որ եթե հանրապետականները նույնիսկ մեկ ձայն էին ստանային նման պայմաններում, ապա հալալ էր իրանց, իսկ ձեր ստացած ոչ մի ձայն ձեզ չի հալալ, այլ Նիկոլին ու հիմա որ թեկնածուի վրա դուք ղժժում եք, ամեն մեկը այս պահին լռիվ արդար ձևով ավելի շատ ձայն են հավաքել, քան դուք կհավաքեիք, եթե ձեր անունից մոտից հանեինք «Նիկոլ» բառը։

Հ․Գ․ Ի միջիայլոց, ես էլ եմ կողմ, որ Փաշինյանը անձամբ ստուգի, թե ռեյտինգայինները ոնց են տենց մեծ ձայներ բերել, ու որ նախկին տասովչիկնա իրանց օգնել։

Ankakh Hayastan



Նման նյութեր