Time ամերիկյան հանդեսը դեկտեմբերի 11-ին տարվա մարդ Է հայտարարել սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիին:
Ինչպես ընդգծել Է հրատարակության գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենտալը, առաջին անգամ Time-ը տարվա մարդ Է ընտրել մեկին, ով արդեն ողջ չԷ:
NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել Է, որ Խաշկոջիի մահը ստիպեց աշխարհին «վերանայել իր վերաբերմունքը սաուդյան միապետության նկատմամբ եւ վերջապես ուշադրություն դարձնել Եմենում տեղի ունեցող իրադարձությունների վրա»:
The Washington Post թերթի մեկնաբան Ջամալ Խաշկոջին սպանվել Է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի տարածքում:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ժխտում են իրենց մեղսակցությունը սպանությանը: Թագավորությունում 21 մարդ Է կալանավորված լրագրողի սպանության գործի կապակցությամբ: Նրանց մեղադրանքներ են առաջադրված, իսկ նրանցից հինգի նկատմամբ դատախազությունը մտադիր Է հասնել մահապատժի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: