Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են սուպերմարկետներից խմիչքներ գողացողին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են սուպերմարկետներից խմիչքներ գողացողին

Վերջին օրերին ոստիկանության Էրեբունու բաժին տարբեր սուպերմարկետներից թանկարժեք կոնյակների գողության վերաբերյալ ահազանգեր էին ստացվում։ Ինքնությունը չպարզված մի տղամարդ գնումների նպատակով մտնում էր սուպերմարկետներ և հարմար առիթի սպասելով՝ գողություն կատարում։

Էրեբունու քրեական հետախույզները տեսագրությունների ուսումնասիրության, իչպես և ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերներին կողմնորոշումներ ուղարկելու արդյունքում՝ պարզեցին տեսագրությունում երևացող անձի ինքնությունը։ Կապանում հաշվառված Ռուդիկ Բաբայանին Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ 55-ամյա Բաբայանն իրավապահներին հայտնել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սուպերմարկետներից գողացել է տարբեր տեսակի 17 շիշ թանկարժեք խմիչք։ Վնասի չափն ու դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։