Մանվել Գրիգորյանի համար առաջարկվել է 20 մլն դրամ գրավ. վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին
Advertisement 1000 x 90

Մանվել Գրիգորյանի համար առաջարկվել է 20 մլն դրամ գրավ. վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Դատարանը այն կհրապարակի այսօր՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին:

Նախաքննական մարմինը նրա կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեկտեմբերի նիստին 20 միլիոն դրամ գրավի միջնորդություն են ներկայացրել:

«Սա իրատեսական չափ է, և հնարավոր է այլ խողովակներով այդ գումարը գտնել ու մուծել»,- ասաց Մկրտչյանը։ Հարցին` թե ինչպես է նա այդ գումարը պատրաստվում վճարել, եթե ամբողջ գույքը գտնվում է կալանքի տակ, պաշտպանը նշեց, որ Գրիգորյանն ունի ընկերներ, ովքեր պատրաստ են տալ այդ գումարը։