Huawei-ի ֆինանսական տնօրենին գրավով ազատ են արձակել
Advertisement 1000 x 90

Huawei-ի ֆինանսական տնօրենին գրավով ազատ են արձակել

Կանադայի դատարանը գրավով ազատ է արձակել Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին, որն սպասում է ԱՄՆ արտահանձնման: Այդ մասին դեկտեմբերի 12-ին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Ազատման համար հարկ է եղել մուծել կանխիկ 10 միլիոն կանադական դոլար (շուրջ 7,5 միլիոն դոլար): Այժմ նա կկարողանա կալանքը հսկողության ներքո կրել Վանկուվերի իր տանը՝ հանձնելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հոնկոնգի անձնագրերը: Մեն Վանչժոուն ձերբակալվել էր դեկտեմբերի 1-ին Միացյալ Նահանգների խնդրանքով: ԱՄՆ-ը նրան մեղադրում է Իրանի հետ գործարքների կազմակերպման մեջ՝ ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ: ԱՄՆ-ը 60 օր ունի ֆինանսական տնօրենի ձերբակալման պահից, որպեսզի Կանադային փոխանցի արտահանձնման գործը՝ մեղքի ապացույցներով: