SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել մարզերից մեկում։ Տեղի բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ««առնանդամի փոշտի և ձախ ազդրի վերին 1/3-րդի միջկողային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել տարածքի ոստիկանության օպերատիվ խումբը և տարածքի քննչական բաժնի քննիչը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիավդնանոց տեղափոխվածը 26-ամյա Վարդան Շահնազարյանն է, ով նույն օրը, ժամը 16։40-ի սահմաններում իրենց տանը 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել։
Նրա բնակության վայր մեկնելով՝ ոստիկանները տանը հայտնաբերել են հրացանը, իսկ կատարվածի մասին էլ ոստիկաններին և քննիչներին արդեն բացատրություն են տվել Վ. Շահնազարյանի հարազատները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Շահնազարյանը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: