«Ցանկանում եմ, որ մյուս խորհրդարանում
ա․ Լինի առավելագույնը 71 պատգամավոր։
բ․ ԱԺ-ն տեղափոխվի նոր շենք, ցանկալի է Գյումրիում կամ Վանաձորում, կամ գոնե Աբովյանում։ Վերջինի դեպքում վստահ եմ, որ պարոն Ծառուկյանը սիրով կֆինանսավորի այդ շինարարությունը։ 😉
գ․ Հիմիկվա ԱԺ շենքը տրամադրվի Ազգային պատկերասրահին և դառնա թանգարան, այգին բարեկարգվի։
դ․ ԱԺ-ն բաղկացած լինի բացարձակապես առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետներից։
ե․ Ծառայողական մեքենա և անձնական օգնական ունենան միայն ԱԺ նախագահը, փոխնախագահները և հանձնաժողովների նախագահները։
զ․ 4 տարի միայն Հայաստանի քաղաքացիության պահանջը հանվի և փոխարինվի ընտրության պահին Հսյաստանի քաղաքացություն ունենալու պահանջով, նաև քվոթա տրամադրվի Սփյուռքին։
Ավելացրեք»,- իր էջում գրել է Արեն Ապիկյանը: