All-4-woman.ru կայքը ներկայացրել է 8 քայլ՝ տեսողությունը լավացնելու և վերականգնելու համար։
Հանգիստ աչքերի համար
Սովորություն դարձրեք օրվա ընթացքում մի քանի անգամ որոշ ժամանակով փակել աչքերը։ Երկու րոպեն բավարար է աչքի մկանի հանգստության և տեսության ռեգեներացիայի համար։ Աշխատանքային օրվա ընթացքում յուրաքանչյուր ժամը մեկ՝ մի անգամ, 2 րոպեով փակեք աչքերը։ Սա կօգնի ոչ միայն տեսողությանը, այլև նյարդային համակարգին։
Եթե ակնոց եք կրում, օրվա ընթացքում որոշ ժամանակով հրաժարվեք դրանից
Նույնիսկ, եթե տեսողությունը վատ է, դա առիթ չէ անդադար լինզաներ կամ ակնոց կրելու։ Ակնոցից օրվա ընթացքում հրաժարվեք գոնե կես ժամով և կնկատեք, թե ինչպես է լավանում տեսողությունը։ Գիտնականները մինչ օրս ընդհանուր հայտարարի չեն եկել՝ արդյո՞ք ակնոցն օգտակար է, թե՞ ոչ, քանի որ տեսողությունը վատանում է, երբ մարդը սկսում է պարբերաբար ակնոց կրել։
Աչքերի մերսում
Օրվա ընթացքում գոնե մեկ անգամ մերսեք աչքերը։ Մերսման շնորհիվ աչքերում արյան շրջանառությունը լավանում է, աչքերը հանգստանում են, ինչի արդյունքում տեսողությունն ավելի սուր է դառնում։
Պարբերական ընդմիջումներ
Թույլ մի տվեք, որ աչքերը մշտապես լարված լինեն։ Յուրաքանչյուր 20 րոպեն մեկ անգամ դադարեցրեք աշխատանքը և հայացքը հեռուն հառեք։ Սա հատկապես խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր կարճատես են։
Վարժություններ աչքերի համար
Կարող եք նկատել դրական արդյունքը, եթե այս վարժությունները կրկնեք օրվա ընթացքում մեկ կամ երկու անգամ։ Աչքերը սլաքի ուղղությամբ տեղափոխեք։ Սա հրաշալի վարժություն է՝ աչքերի մկանները մարզելու համար։ Վարժությունը կարելի է կրկնել թե բաց, թե փակ աչքերով։
Տաք կոմպրեսներ աչքերի համար
Եթե աչքերը հոգնել են, թաց բամբակով կոմպրես դրեք։ Այս միջոցն օգնում է ոչ միայն աչքերի հոգնածության և չորության դեպքում, այլև արդյունավետ է գլխացավի դեպքում։
Դիետա
Գազար, կարագ, ձկան յուղ, կանաչի, ընկույզներ ներառեք ձեր սննդակարգ։ Վիտամին A-ն շատ կարևոր է տեսողության համար։
Ժամանակ բնության գրկում
Բնական լույսը և թարմ օդն օգտակար են ոչ միայն աչքերի, այլևս ողջ օրգանիզմի համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը