Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի Վերխ-Իսետսկի շրջանի պուրակներից մեկը կկրի հայ անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի անունը: Նման որոշում է կայացրել քաղաքապետ Ալեքսանդր Վիսոկինսկին:
Խոսքը տեղացիներին շատ հայտնի կանաչ գոտու մասին է, որը գտնվում է Եկատերինբուրգի Շահումյան փողոցի մոտակայքում: Այդպիսով քաղաքապետարանը հավերժացնում է Ուրալի մայրաքաղաքի մշակութային կյանքում մեծ ներդրում ունեցած հայտնի հայ կոմպոզիտորի անունը, որն ի դեպ, 20-րդ դարի 90-ականներն անց է կացրել այդ քաղաքում, դասավանդելով Ուրալի պետական կոնսերվատորիայում:
armmuseum.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը