Այսօր՝ դեկտեմբերի 12-ին Երեւանի հիվանդանոցներից մեկում մահացել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ 3 ամսական աղջիկ: Այս մասին տեղեկանում ենք Aravot.am-ից:
Երեխայի մայրը, այլ դեղի հետ շփոթելով, փոքրիկին որպես բուժամիջոց տվել է կալիումի պերմանգանատ՝ «մարգանցովկա»:
Աղջկան ծանր վիճակում տեղափոխել են Երևան: Ոսկեպարից լրատվամիջոցը տեղեկացել է, որ 2 տարի առաջ հիվանդությունից մահացել է այդ ընտանիքի շուրջ 3 տարեկան աղջիկը:
Ընտանիքը մի տղա երեխա ունի: