InSight իջեցվող մոդուլն ստացել Է առաջին լիարժեք «սելֆին»՝ իրեն լուսանկարելով իր ռոբոտացված «ձեռքի» մեջ տեղակայված խցիկի միջոցով: Այդ լուսանկարը գիտնականներին կօգնի ընտրելու հորատման աշխատանքների վայրը: Այդ մասին հայտնել Է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան:
«InSight-ի շրջակայքում խոշոր գլաքարերի, բլուրների եւ փոսերի գրեթե լիակատար բացակայությունը նշանակում Է, որ մեր գործիքների աշխատանքին ոչինչ չի սպառնում»,- հայտարարել Է NASA-ում InSight-ի առաքելության ղեկավար Բրյուս Բաներդտը: InSight իջեցվող մոդուլը դեկտեմբերի սկզբին հաջող վայրԷջք Է կատարել Էլիզիումի հովտում՝ Մարսի հասարակածի մոտ: Այն դարձել Է NASA-ի մյուս երկրաբան-զոնդի՝ «Ֆինիքս» լենդերի պաշտոնական ժառանգորդը, որը Մարսի վրա Է իջել 2008 թվականի մայիսին՝ դրա վրա կյանքի հետքերի եւ ջրի որոնումների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: