Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 35-ամյա քաղաքացու դին. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 35-ամյա քաղաքացու դին. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ենոքյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Ռոման Ղարախանյանն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։

Փաստի առթիվ քննիչ Տ. Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com