
Դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգի Կլեբեր հրապարակում, Սուրբ ծննդին նվիրված տոնավաճառի մոտ ինքնաձիգով զինված տղամարդը սկսել է կրակել անցորդների վրա։
Հրաձգության հետևանքով մահացել են 3 մարդ, 12-ը վնասվածքներ են ստացել։
Իրավապահ մարմինները շրջափակել են քաղաքի կենտրոնը։ Հանցագործին հաջողվել է թաքնվել, նրան փնտրում են մոտ 350 իրավապահներ։
Figaro-ն հայտնում է, որ ձերբակալել են կասկածյալի երկու եղբայրներին։