Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Ծննդին և Ամանորին ընդառաջ այցելել է Վաշինգտոնում գտնվող «Անակոստիա-Բոլինգ» միացյալ բազա, որտեղ հանդիպել է մեծ թվով երեխաների ու նրանց նվերներ բաժանել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, միջոցառմանը ներկա են եղել ռազմածովային ուժերի ծառայողների, ինչպես նաև անապահով ընտանիքների երեխաները:
Քառասունութամյա նախկին մոդելը Սանտա Կլաուսի հետ շրջել է տարածքով ու նախապես պատրաստված նվերներով ուսապերկերը բաժանել փոքրերին: Նա պատմել է, որ ուսապարկերում կան գրքեր, մատիտներ ու քաղցրավենիք:
Հատուկ այս առիթով տիկին Թրամփը ընտրել է սուրբծննդյան թեմատիկային մոտ նախշերով Tomas Maier բաճկոն, սև տաբատ ու երկարաճիթ կոշիկներ:
Պարբերականը նկատում է, որ առաջին տիկինը ջերմ ու անմիջական շփում է ունեցել երեխաների հետ: