Նոր ԱԺ-ն թող բռնվի, պայքարելու ենք. Շարմազանով. hraparak.am
Advertisement 1000 x 90

Նոր ԱԺ-ն թող բռնվի, պայքարելու ենք. Շարմազանով. hraparak.am

«Հրապարակը» շարունակում է հարցազրույցների շարքը դեկտեմբերի 9-ին ԱԺ անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի հետ այն մասին ,թե նրանք ինչո՞վ են զբաղվելու, որտե՞ղ են աշխատելու։ Այսօր զրուցել ենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։

-Պարոն Շարմազանով, ի՞նչ եք արել ընտրություններից հետո այս 2 օրերին։

-Հանդիպել եմ ընկերներիս հետ, գիրք կարդացել, հարցազրույցներ տվել։

– Աշխատանքի առաջարկներ ունե՞ք։

-Եղել են  միջազգային կառույցներից, Հայաստանից էլ տարբեր առաջարկներ կան։ Գիտեք՝ դասավանդում եմ Մանկավարժականում, այլլ բուհերից էլ առաջարկներ ստացել եմ։ Կարծում եմ՝ մինչև Ամանոր որոշում չեմ կայացնի, դրանից հետո սառը ուղեղով, սթափ որոշում կկայացնեմ։ Բայց ինչ որոշում էլ կայացնեմ, ինձ համար ակնհայտ է՝ ես մնում եմ քաղաքականության մեջ իմ ընկերների հետ միասին։ 60 հազար քվեն մեծ վստահություն է, և մենք պետք է պայքարենք որպես արտախորհրդարանական ուժ։ Որևէ ողբերգություն տեղի չի ունեցել, հակառակը, գտնում եմ, որ  նրանց, ովքեր գուժում էին ՀՀԿի մահը, որ դեկտեմբերի 9-ին լինելու է Հանրապետականի քաղաքական մահը, ապացուցեցինք, որ դեկտեմբերի 9-ը ոչ թե  Հանրապետականի քաղաքական մահն էր, այլ վերածնունդը։ Եվ թող բռնվեն  նոր իշխանությունները։ Բոլորին հաջողություն եմ  մաղթում, շնորհավորում եմ, թող նոր պառլամենտն ավելի աշխատի, քան՝ մենք։ Լավ կաշխատեն, լավը կգնահատենք,  վատ կաշխատեն, անխնա կքննադատենք։

-Ինչու, այնուամենայնիվ, որոշեցիք չբողոքարկել ընտրությունների արդյունքները, ի վերջո ԱԺ մտնելու համար ձեզ 4000 ձայն էր պակասում։

-Մեր կռիվը  5 տոկոսի համար չէ, մեր պայքարը եղել է 2-րդ քաղաքական ուժ և իրական ընդդիմություն լինելու համար էր։ Երեկ Դավիթ Հարությունյանն էլ ասաց՝ ֆիզիկապես անհնար էր այդ 2000 ընտրատեղամասում  նստեինք, նայեինք՝ 2 ձայն ավելի են դրել, 2՝ պակաս։ Իհարկե, տարբեր տեղերից տարբեր բողոքներ կան, այնպես չէ, որ չկան, բայց  մեր խնդիրն ամեն գնով մանդատ ձեռք բերելը չէ։ Մեր մոտ ընդամենը մեկ բան է փոխվելու, որ կոճակ չենք սեղմելու, բայց նույն  ձևով խոսելու ենք։ Ամբիոնից չենք խոսի, կխոսենք հրապարակի հարթակներից, ասուլիսներից, կայքերով, միգուցե՝ փողոցային պայքարի հարթակներից։ Ես կարծում եմ, որ քաղաքական ուժը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի։ Մենք տեսանք, որ մեզ վստահում է շուրջ 60 հազար ՀՀ քաղաքացի, ու նրանց պայքարը մենք շարունակելու ենք։  Այս՝ թշնամանքի ու ատելության, տոտալ վախի մթնոլորտի և գեբելսյան  պրոպագանդայի պայմաններում 60 հազար ձայն հավաքել և չկոտրվել,  կարծում եմ՝ անկախ Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել։ Սա նույնն է, թե Ստալինի ժամանակ մենշևիկները 60 հազար ձայն հավաքեին։

hraparak.am



Նման նյութեր