Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան, շոումեն, հումորիստ Արման Գևորգյանը: Նրա հետ խոսել ենք «Հումորի լիգա» նախագծի, հայկական հումորի որակի և 2019-ի սպասելիքների մասին:
– Արման, «Հումորի լիգան» նոր նախագիծ էր, որը կարծես թե կարճ ժամանակ անցսիրվեց: Այստեղ երիտասարդները իրենց են փորձում մի ոլորտում, որտեղ դուք արդենմեծ փորձ ունեք: Ինչպե՞ս կգնահատեք մեր երիտասարդների հնարավորությունները:
– Այո, «Հումորի լիգան» նոր նախագիծ էր, որը վստահ կարող եմ ասել, որ սիրվեց շատ կարճ ժամանակահատվածում: Ցանկացած աշխատանքին գրագետ և պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու դեպքում, կարծում եմ, քիչ է հավանականությունը, որ այն չհաջողի: Իսկ այս նախագծին իսկապես մոտեցել է պրոֆեսիոնալ թիմ: Երիտասարդների համար մինչ օրս չի եղել այսպիսի աննախադեպ հարթակ, որտեղ հնարավոր լիներ դրսևորել իրենց տաղանդն ու ունակությունները հումորի դաշտում: Հայ հեռուստադիտողը բազմիցս հնարավորություն է ունեցել «Շանթ» հեռուստաընկերության եթերում վայելել երգի, պարի և այլ ձևաչափերի մրցույթային նախագծեր, բայց հումորին վերաբերող մրցույթ դեռ չէր եղել: Եվ հենց դրա համար է նախագիծը աննախադեպ ու արդեն շատ սիրված: Երիտասարդները, այո, փորձում են և այդ փորձը շատ հաջող է ստացվում, հավատացեք: Ոմանց մոտ մի քիչ թույլ, ինչը նորմալ է, ոմանց մոտ ուժեղ… կարևորն այնն է, որ բոլորը ձգտում են լինել ուժեղ, իսկ նրանց ձգտելուց շահում է միայն հեռուստադիտողը՝ դիտելով որակյալ հումոր: Մի խոսքով՝ մեր երիտասարդների հնարավորությունը գնահատում եմ լավ, որը ձգտում է գերազանցի:
– Ի՞նչ եք կարծում, հումորի, ո՞ր տեսակը, ո՞ր գիծն է այսօր ակտուալ, կամ այլ կերպասած՝ մարդկանց ի՞նչն է ծիծաղեցնում:
– Հումորը այնպիսի ուղղություն կամ ժանր է, որի մատուցման նյութը մեծ մասով պետք է իրենից արդիականություն ներկայացնի: Այսօր Հայաստանի Հանրապետությունում շատ ավելի արդի է քաղաքական թեման՝ տարբեր իրադարձություններով և բուռն զարգացումներով հագեցած: Բայց միայն դա չէ, որի շուրջ պետք է անդադար կատակել: Թեմաները միշտ կան, միշտ շատ են և բազմազան: Իհարկե, չմոռանանք նաև երաժշտական համարները, որոնք կրկին միշտ պետք են, միշտ գեղեցկացնում են՝ հաճելի համեմունքի դերը ստանձնելով:
– Արման, նկատելի է ու ցավոք, այսօր ինտելեկտուալ հումորը այնքան էլ մեծ դերչունի: Պարոդիաները, կամ ուղղակի արտաքին յուրահատկություն ունեցոող մարդըավելի հեշտ է ծիծաղ պարգևում, քան ենթատեքստով հումորը: Ի՞նչ եք կարծում՝գուցե դա ընդհանուր մակարդակի խնդի՞ր է, և ինչպես կարելի է այդ իմաստովսխալների ուղղում անել:
– Ոչ ինչու՞, «Հումորի լիգա»-ում կան նաև թիմեր, որոնք ինտելեկտուալ հումոր են ներկայացնում, ինչը շատ գովելի է: Ես նկատում եմ, որ եկող սերունդը խելացի է, երիտասարդությունը այսօր կարդում է, իհարկե ոչ բոլորը, բայց շատերը: Վստահ եմ, հայ հանդիսատեսը սիրում է նաև ինտելեկտուալ հումոր, ինչը մտածելու տեղ է տալիս և ունի բազմերանգ ենթատեքստ, պարզապես մենք ալարում ենք խորը մտածել, սիրում ենք արագ, պատրաստի, ասեց՝ ծիծաղեցի, ցույց տվեց՝ ծիծաղեցի ու արագ անցա առաջ (ծիծաղում է): Ես վստահ եմ, որ գլոբալ առումով վաղը ունենալու ենք շատ ավելի լավ պատկեր, քան այսօր է: Օր օրի զարգանում է երիտասարդությունը:
– Նկատելի է, որ «Հումորի լիգա»-ում դուք ամենախիստ ժյուրին եք, ինքս նկատել եմ, որ ձեզ հեշտ չէ ծիծաղեցնելը, դուք ուղղակի գովեստի խոսքեր շաղ չեք տա: Խստությունը ինչո՞վ է պայմանավորված:
– Ամենախիստ ասվածը կարծում եմ չակերտների մեջ կարելի է առնել, քանի որ ավելի շատ օբյեկտիվ եմ, քան խիստ: Աշխատում եմ մաքսիմալ ճիշտ մոտեցում ցուցաբերել, ճիշտ ուղղություն տալ, որպեսզի թիմերը նաև ինչ-որ բան հասկացած գնան: Երբ թիմը ինչ-որ բան վերցրած գնաց՝ սկսելու է շատ ավելի լավ պատրաստված գալ, քան եկել էր, հետևաբար կրկին կշահի ժողովուրդը, հայ հեռուստադիտողը. շղթա է ու շատ կարևոր շղթա: Մի խոսքով՝ ինչ անում ենք մեր սիրելի ժողովրդի համար ենք անում, այնպես որ սիրելի հայրենակիցներ, ձեր ձայնը տվեք ինձ և ես…վա՞յ, կներեք, շեղվեցի (ծիծաղում է):
– Արման, խոսենք նաև ձեր անձնական ծրագրերից ու զբաղվածությունից: Ինչով եքայժմ զբաղված, ձեր մասնակցությամբ նոր նախագծի սպասե՞նք:
– Մեր ոլորտում կոնկրետ պլանավորած ու առավել ևս հասունացած ծրագրեր դեռևս չունեմ: Կան մտքեր, որոնք դեռ հում են: Երկար տարիներ է, ինչ զբաղվում եմ իմ փրոդաքշնի գործունեությամբ, որի շնորհիվ բարձր մակարդակով կազմակերպում, իրականացնում և հիշարժան ենք դարձնում մեր պատվիրատուների ամենաօրիգինալ, ամենաուրախ և ամենագեղեցիկ միջոցառումները: Իսկ հեռուստատեսային և ոչ հեռուստատեսային նախագծերում իմ ամեն րոպե անսպասելի հայտնվելը երբեք չեմ բացառում՝ կախված առաջարկից, թե ինչքանո՞վ այն ինձ դուր կգա: Այնպես որ, այս պահին դժվար է հստակ ասել, թե որը կլինի իմ մասնակցությամբ այն նախագիծը, որը վաղն է գալու:
– Եվ ինչ սպասելիքներ ունեք գալիք 2019-ից:
– Անկեղծ ասած՝ 2019 թվականից սպասելիքներս շատ են: Հույս ունեմ, որ մեր հայրենակիցները արդեն նոր Հայաստանում կապրեն առավել երջանիկ և անհոգ: Ուզում եմ բոլորս առողջ լինենք, ուզում եմ հաճախ ժպտանք, ուզում եմ ամենուրեք միշտ պոզիտիվը իշխի՝ թե մեր սրտերում ու հոգիներում, և թե մեր փոխհարաբերություններում: Օգտվելով առիթից ուզում եմ նաև շնորհավորել աշխարհում ապրող բոլոր մեր հայրենակիցների գալիք Ամանորն ու սուրբ ծնունդը: Սիրում եմ ձեզ: