«Արմենպրես»-ի մամուլի սրահում դեկտեմբերի 11-ին մամուլի ասուլիս է տվել Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը.
«Մենք ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ենք ստացել, և Աշոցքում կառուցվում է դահուկային փոքր կենտրոն, որն ունի մեծ հեռանկար: Փորձելու ենք Աշոցքը դարձնել Հայաստանի դահուկային կենտրոններից մեկը:
Այն դառնալու է ձմեռային, արկածային տուրիզմի կենտրոն»,- հայտնել է Գագիկ Սարգսյանը:
Դահուկային կենտրոնի բացման արարողությունը կկայանա հունվարի 19-20-ին:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ այս տարի առաջին անգամ Հայաստանում կանցկացվի զարգացող երկրների լեռնադահուկային սպորտի գավաթի խաղարկությունը, որը կկայանա հունվարի 28-ից փետրվարի 1-ը:
Հայաստանում առաջին անգամ է նման մաշտաբի մրցաշար անցկացվելու: